Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրանքի գներն ընթացիկ տարվա օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 1,4 տոկոսով եւ գրեթե 25 տոկոսով՝ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ: Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության դեպարտամենտի Էքսպրես-վերլուծության մեջ։ Գների աճը հիմնականում տեղի է ունեցել հանքարդյունաբերության և քարհանքերի մշակման ոլորտում դրանց զգալի աճի հաշվին (գրեթե 48% - ով): Այս ոլորտում գների ամենամեծ աճը նկատվել է Ղազախստանում (1,5 անգամ) եւ Ռուսաստանում (գրեթե 48 տոկոսով): Ընդ որում, Ղրղզստանում գները նվազել են մի փոքր ավելի քան 10%-ով: