26.11.2024
Ռուս զինվորականները հանդարտեցրել են բարդ իրավիճակը Ղարաբաղում. Շոյգու
prev Նախորդ նորություն

Անօրինական աշխատանքային միգրանտներին կարող են արտաքսել Ռուսաստանից

2022 թվականի հունվարի 1-ից օտարերկրացիների նկատմամբ տուգանքի տեսքով պատժամիջոցներից (մինչեւ հինգ հազար ռուբլի) բացի աշխատանքային գործունեություն իրականացնելու համար կարող են միջոցներ ձեռնարկվել՝ կապված Ռուսաստանի սահմաններից դուրս արտաքսման եւ հակառակ մուտքի արգելքի հետ:


Գործատուներն օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային գործունեության մեջ ապօրինի ներգրավելու համար կարող են տուգանվել մինչեւ 800 հազար ռուբլի յուրաքանչյուր այդպիսի աշխատողի համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն։


Նշվում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվում են ժամանակավոր միջոցները, որոնք թույլ են տվել օտարերկրյա քաղաքացիներին կարգավորել իրենց իրավական կարգավիճակը: Գործատուները պետք է օտարերկրյա աշխատակիցների հետ ունենան աշխատանքային հարաբերություններ եւ եռօրյա ժամկետում տեղեկացնեն այդ մասին:


Ապօրինի աշխատողների համար տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ հազար ռուբլի: Ընդ որում, հաջորդ տարվանից նրանց նկատմամբ «կարող են միջոցներ ձեռնարկվել՝ կապված Ռուսաստանի սահմաններից դուրս արտաքսման եւ հակառակ մուտքի արգելքի հետ», նախազգուշացրել են իշխանությունները:


«Գործատուները օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային գործունեության մեջ ապօրինի ներգրավելու համար կարող են տուգանվել մինչեւ 800 հազար ռուբլի յուրաքանչյուր այդպիսի աշխատողի համար», - հայտնել են գերատեսչությունում: