26.11.2024
Անօրինական աշխատանքային միգրանտներին կարող են արտաքսել Ռուսաստանից
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը մտադիր Է ԱՊՀ երկրների հետ հարաբերություններ պահպանել նաև ապագայում. Պուտին

Ռուսաստանը մտադիր է ԱՊՀ երկրների հետ պահպանել ձեւավորված հարաբերությունները նաեւ ապագայում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


Նրա խոսքով՝ 30 տարի առաջ Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծումն արդարացված քայլ էր։ «Անցած տարիների, տասնամյակների ընթացքում շատ բան արմատապես փոխվել է։ Սակայն կազմակերպության ստեղծումը, անկասկած, արդարացված էր, ինտեգրումը շատ ուղղություններով խորանում էր», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։


Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի առաջնորդները: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ: