Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, բարերարների հետ համատեղ, առաջիկա տոների շրջանակում միաժամանակ մեկ օրում 10-ից ավելի մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում: Այս մասին դեկտեմբերի 28-ին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել և նվերներ են բաժանել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերի մանկապարտեզներից և դպրոցներից ավելի քան 1 700 երեխաների, որոնք գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտակայքում:
«Այսօր ռուսական խաղաղապահ զորակազմն ամանորյա ակցիա է կազմակերպել Ասկերանի շրջանում՝ Ասկերան քաղաքում։ Հազար յոթ հարյուր երեխաներ ստացան ամանորյա նվերներ, խաղալիքներ, կոնֆետներ: Նաեւ երեխաներին Շնորհակալություն եմ հայտնում անցկացրած ցերեկույթի համար, կախարդական, ամանորյա: Վաղը Ասկերանի շրջանում շարունակվում են ամանորյա ակցիաները», - պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը
Դպրոցի երեխաները եւ դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին եւ բարերարներին մարդասիրական օգնության, խաղալիքների եւ ամանորյա հավաքածուների համար:
«Այսօր մեզ մոտ եկան ռուս խաղաղապահները եւ մեզ ամանորյա նվերներ նվիրեցին։ Շնորհակալություն ձեզ նվերների և գալիք Ամանորի կապակցությամբ», - ասել է Ասկերանի դպրոցի աշակերտ Գոռ Աղաբաբյանը:
Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կանցկացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիաներ եւ նվերներ կբաժանեն Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների շուրջ 8 հազար երեխաների՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով Մոսկվայից Երեւան էին տեղափոխել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար նախատեսված մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը: Շուրջ 20 տոննա քաշով մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից եւ բեռնված է եղել Մոսկվայի մարզի "Չկալովսկի" օդանավակայանում գտնվող ռազմական օդանավում: Այնուհետեւ բեռը Երեւանից խաղաղապահների կողմից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: