26.11.2024
Խաղաղապահները շնորհավորել են Արցախի Ասկերանի շրջանի ավելի քան 1 700 երեխաների
prev Նախորդ նորություն

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի հայ-ադրբեջանական ինտրիգը

ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում, որի գլխավոր ինտրիգը մեկնաբաններն անվանում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անձնական հնարավոր շփումը, գրում է EADaily-ն:


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հաստատել էր հյուսիսային մայրաքաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների անձնական հանդիպման նախապատրաստումը, առանց հստակեցնելու օրակարգը: Հաշվի առնելով ԱՊՀ երկրների ղեկավարների ազատ շփման նախատեսված ձևաչափը՝ կարելի է ենթադրել, որ համաժողովի օրակարգը խիստ նորմավորված բնույթ չի կրում։ Այսպես, թե այնպես, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը նվիրված կլինի առաջին հերթին գլխավոր միջազգային եւ տարածաշրջանային թեմաների շուրջ դիրքորոշումների համակարգմանը, ինչպես նաեւ տարվա արդյունքների ամփոփմանը, որի մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Ավանդույթի համաձայն՝ ԱՊՀ երկրների ղեկավարները կամփոփեն կազմակերպության ընթացիկ տարվա աշխատանքի արդյունքները, կորոշեն հիմնական խնդիրները հեռանկարի համար։ Հավանաբար, կարելի է ակնկալել, որ այդ ավանդույթը կպահպանվի, քանի որ, որպես կանոն, ուշադրություն է դարձվում ԱՊՀ շրջանակներում բազմապլանային փոխգործակցության հարցերին, տեղի է ունենում դիրքորոշումների համեմատություն միջազգային, տարածաշրջանային հիմնական թեմաների շուրջ», - նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:


Գագաթնաժողովի գլխավոր ինտրիգը մեկնաբաններն Անդրկովկասում համարում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնարավոր անձնական շփումը: Նման հնարավորությունը չբացառեց նաև ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանը։ «Ես կգնամ այդ հանդիպմանը։ Առայժմ երկկողմ հանդիպման (Ալիեւի հետ - խմբ.) մասին խոսք չկա, բայց ոչ պաշտոնական շփումներ, ամենայն հավանականությամբ, կկայանան», — հայտարարել է Փաշինյանը վերջերս կայացած մամուլի ասուլիսում:


Չի բացառվում, որ ԱՊՀ հարթակում հայ-ադրբեջանական բանակցություններին կարող են մասնակցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Ալեքսեյ Հովերչուկը, Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը, որոնք հանդիսանում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի համանախագահներ:


Հիշեցնենք, որ Ալիեւն ու Փաշինյանը հետպատերազմյան 2021-ին 4 անգամ շփվել են։ Առաջին հանդիպումը կայացել է հունվարի 11-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Երկրորդ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում, նույն եռակողմ ձևաչափով։ Երկու գագաթաժողովների արդյունքներով ընդունվել են համատեղ հայտարարություններ։ Հետագա երկու շփումները կայացել են եվրոպական հովանու ներքո։ Սկզբում Ալիեւն ու Փաշինյանը մեկ բանակցային սեղանի շուրջ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում նստեցրել էր ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։