23.11.2024
Ադրբեջանցի զինծառայողները բողոքի ակցիա են անցկացրել մարտական պարգևներից զրկվելու համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը կրակում է. Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Արցախի Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:


ՊԲ մամուլի ծառայության տեղեկացմամբ, դա հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը:


«Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:


Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ: