23.11.2024
Ադրբեջանը կրակում է. Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հրշեջների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։


Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ. Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:


Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:


Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները: 


Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է: