27.09.2026
Ղրղզստանի նախագահը բաց կթողնի ՀԱՊԿ-ի՝ Ղազախստանի հարցով նիստը
prev Նախորդ նորություն

Ղազախստանում օգտագործվել են մայդանային տեխնոլոգիաներ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ղազախստանում մայդանային տեխնոլոգիաների կիրառման մասին:


Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ առցանց նստաշրջանում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


"Ակտիվորեն կիրառվել են մայդաններին հատուկ ուժային, բողոքի տեղեկատվական աջակցության տեխնոլոգիաները", - ասել է Պուտինը:


Նրա խոսքով՝ օգտագործվել են գրոհայինների հստակ կազմակերպված եւ լավ կառավարվող խմբեր։


"Ակնհայտ է, որ արտասահմանում ահաբեկիչների ճամբարներում պատրաստություն են անցել", - հավելել է Պուտինը:

Ստանիսլավ Զասը կմեկնի Ղազախստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան