19.04.2025
Ղազախստանում զարգացումներին մասնակցում են պանթուրքիստական ռադիկալ շրջանակներ. ԼՂ նախագահ
prev Նախորդ նորություն

Ղրղզստանի նախագահը բաց կթողնի ՀԱՊԿ-ի՝ Ղազախստանի հարցով նիստը

Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը այսօր՝ հունվարի 10-ին, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովի հանձնարարությամբ առցանց կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին:


Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։


Ինչ վերաբերում է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, ապա նա հունվարի 10-ից կարճատեւ արձակուրդ է վերցրել:


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը Ղազախստանում տեղի կունենա հունվարի 10-ին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել դրան: Նիստը տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:

Ղազախստանում օգտագործվել են մայդանային տեխնոլոգիաներ. Պուտին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար