20.04.2025
Պուտինը Փաշինյանի և Լուկաշենկոյի հետ քննարկել Է Ղազախստանում տիրող իրավիճակը
prev Նախորդ նորություն

Ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում հայ զինվորականների տեղափոխումը Ղազախստան

ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են հայ զինվորականների տեղափոխումը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմից Ղազախստան, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:


«Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմից Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն», - ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ զինծառայողները Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել են Ղազախստանի Ալմա-Աթայի օդանավակայան Ռուսաստանի ռազմատրանսպորտային ԻԼ-76 ինքնաթիռներով:


VERELQ-ը հիշեցնում է` ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան է ուղարկում 100 հոգանոց ստորաբաժանում:


 

ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց համաժողովը կանցկացվի այսօր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար