Պուտինը Փաշինյանի և Լուկաշենկոյի հետ քննարկել Է Ղազախստանում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կողմերը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը, որը կարգավորման եւ հանգստացման միտում ունի», - ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահ, կազմակերպում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:
Ավելի վաղ Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Պուտինին առաջարկել էր ՀԱՊԿ-ի ղեկավարների խոսակցությունը անցկացնել Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանսի ձեւաչափով՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ:
«Աջակցություն է հայտնվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի արտահայտած առաջարկին՝ մոտ ժամանակներս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստն անցկացնել տեսակոնֆերանսի ձեւաչափով: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ», - ասված է հաղորդագրության մեջ: