7.08.2025
Ադրբեջանական զինված ուժերը կրակ է բացել սանիտարական մեքենայի ուղղությամբ. ՊԲ
15.10.2021
Ադրբեջանական զինված ուժերը կրակ է բացել սանիտարական մեքենայի ուղղությամբ. ՊԲ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Ինչպես հայտնում են ՊԲ-ի մամուլի ծառայությունից, դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից», - հաղորդագրության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ-ը, ադրբեջանական կողմից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 6 հայ զինծառայող: