19.04.2025
ՌԴ խաղաղապահները «Խաղաղության» դաս են անցկացրել ԼՂ դպրոցի ավելի քան 50 աշակերտների համար
prev Նախորդ նորություն

Հայ խաղաղապահները լքել են Ղազախստանն Իլ-76 երեք ինքնաթիռով

ՀԱՊԿ խաղաղապահները Հայաստանից եւ Տաջիկստանից հեռացել են Ղազախստանից՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի 4 ինքնաթիռով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Իլ-76 ինքնաթիռները դուրս են եկել Ալմաթիի օդանավակայանից։ Հայաստանի զինվորականները թռչում են երեք բորտերով, իսկ տաջիկները՝ մեկով, քանի որ իրենց հետ Ղազախստան մարտական տեխնիկա չեն վերցրել։


Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողությանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զորախմբերը:


Խաղաղապահներին վստահել են ռազմավարական կարեւոր օբյեկտների պահպանությունը։ Հայտնի է, որ հայկական զորախումբը հսկում էր «Աքսայ» հացի կոմբինատը և «Բարեկամություն» պոմպակայանը, իսկ տաջիկ խաղաղապահները՝ Ալմաթիի ՋԷԿ-1-ը։


 

ՀՀ-ն կոչ է արել ԵԱՀԿ նախագահությանն ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար