Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աշխատանքային այց կկատարի Ռուսաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Երկու երկրների առաջնորդները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերություններն ու սիրիական հիմնախնդիրը։ "Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները բազմապլան են, եւ նախագահներն այդ առումով միշտ ունեն զրուցելու թեմա", - նշել է Պեսկովը։