26.11.2024
Հայաստանում ստեղծվել է ֆրանսիական ինստիտուտ. Ջոնաթան Լաքոթ
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 2 մահ

Հունվարի 17-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել:


Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 24-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 975 քաղաքացու հետազոտություն, որից 73-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արձանագրվել է 2 մահվան դեպք:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: