26.11.2024
ՆԱՏՕ-ն հուսով Է, որ Ադրբեջանի հետ լայն գործնական համագործակցությունը կշարունակվի
prev Նախորդ նորություն

Հայաստանում ստեղծվել է ֆրանսիական ինստիտուտ. Ջոնաթան Լաքոթ

Ստեղծվել է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը։


«Ուրախ եմ, որ Հայաստանում գտնվելու չորս տարիներին նախագծել, մշակել ու «Ազնավուր» հիմնադրամի հետ իրականացրել եմ Երևանում Ֆրանսիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը:


Այս ինստիտուտը թույլ կտա միավորել բոլոր նրանց ծրագրերը, որոնք ավանդ ունեն երկու երկրների մշակութային հարաբերություններում, որոնք հարթակ կառաջարկեն Հայաստանում ֆրանսիական մշակույթի, լեզվի համար:


Այս ինստիտուտի համար մենք պարտական ենք բոլոր այն հայերին, որոնք սիրում են Ֆրանսիան, ուսուցիչներին, որոնք ուսուցանում են մեր լեզուն, երիտասարդներին, որոնք հետաքրքրվում են մեր մշակույթով, բոլոր նրանց, որոնք իրենց տեսնում են մեր արժեքների մեջ:


Դիվանագիտական հարաբերությունների հաստատելուց 30 տարի անց նման ինստիտուտի ստեղծումը լրացնում է Հայաստանում ֆրանսիական համակարգի բացը եւ համապատասխանում է հայ հասարակության անկեղծ սպասումներին»,- նշել է դեսպանը: