ՆԱՏՕ-ն հուսով Է, որ Ադրբեջանի հետ լայն գործնական համագործակցությունը կշարունակվի
ՆԱՏՕ-ն հույս ունի ապագայում շարունակել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ լայն գործնական համագործակցությունը Ադրբեջանի հետ, հայտնել են դաշինքում:
«Վերջերս տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հանդիպել է Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության, այդ թվում՝ «Պլանավորման եւ վերլուծության գործընթաց» ծրագրի շրջանակներում ադրբեջանական իշխանությունների հետ փոխգործակցության վերսկսման հարցերը», - ասել են կազմակերպությունում:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ապա ՆԱՏՕ-ում նշել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հույս ունի տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման քայլերը:
«Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներն են։ Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնության վերսկսմանը: Չլուծված հարցերը պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով։ Ողջունում ենք երկխոսությունը, ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ այդ շրջանակից դուրս, հուսով ենք տեսնել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման քայլեր», - ասել է ՆԱՏՕ-ի հետ: