Արցախում զորակոչ կլինի, հակառակ որոշում չկա. Արտակ Բեգլարյան
Արցախում զորակոչ կլինի, հակառակ որոշում չկա։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով 2021 թվականը, ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով ՝ Արցախի կառավարությունում նույնիսկ զինվորական զորակոչի չեղարկման վերաբերյալ քննարկումներ չկան։ «Զորակոչ Արցախում կլինի, հակառակ որոշում չկա, - ասաց նա: - Ինչպես եղել է, այդպես էլ կլինի»:
Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերի ստեղծման կառավարության ծրագրերին, ապա այդ մասին, ըստ Բեգլարյանի, կարելի է խոսել, երբ կներկայացվի օրենքի նախագիծը:
«Օրենքի նախագիծը կհրապարակվի, իսկ խորհրդարանում բաց քննարկում կլինի։ Բայց ընդհանուր առմամբ գիտեմ, որ ոստիկանական զորքերը զբաղված են լինելու ներքին անվտանգության ապահովմամբ», - հայտարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Մինչև երկրորդ ղարաբաղյան պատերազմն Արցախի բանակի հիմնական մասը ժամկետային զինծառայողներ էին, այդ թվում՝ Հայաստանից։ Հայաստանից զորակոչիկներին Արցախում ծառայության էին բաշխում վիճակահանությամբ։
2020թ. պատերազմից հետո մի քանի հայկական ԶԼՄ-ներ հաղորդեցին, որ Հայաստանից զորակոչիկներին այլևս Ղարաբաղ չեն ուղարկի, ինչը հայկական իշխանությունները ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին։