26.11.2024
Արցախում զորակոչ կլինի, հակառակ որոշում չկա. Արտակ Բեգլարյան
prev Նախորդ նորություն

Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:


Կամո Բահատուրի Վարդանյանը ծնվել է 1966 թ. մարտի 18-ին Մարտունու շրջանի Նորշեն գյուղում: Սովորել է Մարտունու շրջանի Նորշեն գյուղի միջնակարգ դպրոցում:


2006 թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան: 2019 թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան: 1992 թ. փետրվարի 1-ից ծառայում է ԱՀ ՊԲ-ում: 1992-2012 թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ:


2007-2012 թթ. եղել է ՊԲ լեռնահրաձգային միավորման հրամանատար: 2012 թ. նոյեմբերի 12-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:


2011 թ. մայիսի 6-ին ԱՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Մասնակցել է 1992-1994, 2016 և 2020 թթ. մարտական գործողություններին:


Պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով, ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ԱՀ «Արիության համար» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով: Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի: