Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: «ԵՄ-ն պետք է իր գործընկերների հետ աշխատի Հարավային Կովկասում բարգավաճման և խաղաղության համար», - գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում: Հիշեցնենք, վերջին անգամ Կլաարը Հայաստան էր այցելել սեպտեմբերին։