26.11.2024
ՌԴ խաղաղապահները մեկ օրում ապահովել են շուրջ 500 միավոր ավտոմեքենաների անվտանգ մուտքը ԼՂ
prev Նախորդ նորություն

Քոչարյանի գրասենյակն Ալիևի հայտարարությունները «դասալիքի պատանեկան տրավմա» է անվանել

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, որտեղ անդրադարձել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է Ալիեւի խոսքերը՝ News.am-ի հարցման ի պատասխան:


«Արցախյան ազատամարտի ժամանակ զորակոչային տարիքի եղած եւ բանակից ճողոպրած Ալիեւը կրկին լեզվին է տվել: Դասալիքի երիտասարդական տրավմաները, ինչպես երեւում է, նրան հանգիստ չեն տալիս, եւ նա փորձում է անընդհատ իքնահաստատվել: Ցավոք, նրա լեզուն բացվել է վերջին պատերազմում հայաստանյան իշխանավորների պասերի կամ հիմարութունների արդյունքում ձեռք գցած իր հաղթանակից:


Նախագահ Քոչարյանի ղեկավարած բանակի հետ Իլհամը և իր ընտանիքը պատերազմելու հնարավորություն ունեցել է 1998-2008 թվականներին, բայց, ինչպես հիշում ենք, այսօրվա «հերոսը» այն ժամանակ ավելի նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու»,- ասել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը: