Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է․ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:"ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը",-ասված է հաղորդագրության մեջ: