«Հայաստանը որպես ԵԱՏՄ դարպասներ» վավերագրական ֆիլմը կցուցադրվի Իրանի առաջին ալիքով: Այս մասին հայտնում է Parstoday-ը։ Հաղորդման ընթացքում կներկայացվեն երկու երկրների մշակութային ընդհանրություններն ու հարևանությունը։ Ներկայացվելու է նաև Հայաստանի բնակիչների կարծիքը Իրանի և իրանցիների մասին։ Նշվում է, որ հաղորդումների ընթացքում կներկայացվեն նաեւ փորձագետների եւ դիվանագետների դիտարկումները երկու երկրների տնտեսական համագործակցության և Հայաստանի տարածքով իրանական ապրանքների արտահանման մասին: Առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել նոյեմբերի 23-ին։