Արցախի խորհրդարանը Սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծը կքննարկի փետրվարի 2-ին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 1-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի և փետրվարի 2-ին կայանալիք հերթական նիստի օրակարգային հարցերը:
Հերթական նիստի օրակարգում ընդգրկված են «Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը, ինչպես նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Օրակարգում ընդգրկված են նաև Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարության անդամներին վերաբերող հարցեր և պատգամավորների հայտարարությունները:
Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարեց, որ հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 2-ին, ժամը 11:00-ին:
VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ Հրամանագրի համաձայն՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: