Վրաստանում հանրային տրանսպորտը չի գործի մինչև սեպտեմբերի 13-ը: Այս մասին հայտնում է «Sputnik Georgia»-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը կից գործող Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհրդի որոշմանը: Այսպիսով նախնական որոշումը՝ վերականգնել հանրային տրանսպորտի գործունեությունը սեպտեմբերի 4-ից, չեղարկվել է: Նոր որոշումը կայացվել է երկրում իրավիճակի վերլուծության հիման վրա: