19.04.2025
Ստեփանակերտի շրջակայքում 12-րդ դարի խաչքարեր են հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն և Մեծ Բրիտանիան կստորագրեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր

Միացյալ Թագավորության կառավարությունը ներկայում աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն – Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը:


Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կլինեն լրացուցիչ հայտարարություններ այդ մասին:

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար