24.11.2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի ագրեսիայի վերաբերյալ մտավախություններն անհիմն են. Զաս

«Միութենական վճռականություն-2022» ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունը Բելառուսի եւ Ռուսաստանի ներքին գործն է եւ սպառնալիք չի ներկայացնում երրորդ երկրներին: Այս մասին СТВ հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։


«Զորավարժությունները, որոնք կսկսվեն Բելառուսի եւ Ռուսաստանի տարածքում, զուտ պաշտպանական բնույթ ունեն։ Արժե արդյոք ուշադրություն դարձնել բոլոր այն գնահատականներին, որոնք արտահայտվում են։ Դա Բելառուսի և Ռուսաստանի ներքին գործն է, որոնք այդ վարժանքն իրականացնում են իրենց տարածքում», - ասել է Զասը։


Ընդ որում, նա նշել է, որ պետք է հաշվի առնել Արևմուտքի երկրների զգուշավորությունն ու մտավախությունները։ Նրա կարծիքով՝ Արեւմուտքի կողմից վստահության ավելացմանը կօգնի զորավարժությունների շրջանակում «թափանցիկության» ավելացումը։


«Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ մտադրությունների վերաբերյալ մտավախություններն անհիմն են։ Պատերազմ ոչ ոք չի ուզում։ Այն չի ցանկանում ոչ Ռուսաստանը, ոչ էլ այլ երկրներ այդ տարածաշրջանում։ Այն մեզ պետք չէ։ Իհարկե, սադրանքների ռիսկերը շատ մեծ են։ Դա նույնպես պետք է հաշվի առնել և խուսափել դրանից», - ընդգծել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։


Ռուսաստանն ու Բելառուսը ստուգում են միութենական պետության արձագանքման ուժերը։ Առաջին փուլում՝ մինչեւ փետրվարի 9-ը, անցկացվում է զորքերի խմբավորումների վերատեղաբաշխում եւ ստեղծում: Երկրորդ փուլում՝ փետրվարի 10-ից 20-ը, կանցկացվի «Միութենական վճռականություն-2022» համատեղ զորավարժությունը։


Զորավարժություններին կմասնակցեն Բելառուսի գրեթե բոլոր զինված ուժերը, ինչպես նաեւ Արեւելյան ռազմական օկրուգի, օդատիեզերական ուժերի եւ Ռուսաստանի օդադեսանտային զորքերի մասերը: