24.11.2024
Արցախի ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրինագիծ
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ մահացել է

Հունվարի 30-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 17-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1909 քաղաքացու հետազոտություն, որից 173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 1 մահվան դեպք։