19.04.2025
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել բազմազավակ ընտանիքի Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրինագիծ

Արցախի ԱԺ խմբակցությունները շրջանառության մեջ են դրել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Այս մասին հայտնում է ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը.


"Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հայտնեց շատ սպասված ու լավ լուր։ Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Հուսամ, որ փետրվարի 16-ի նիստում այն կանցնի առաջին ընթերցում, իսկ փետրվարի 20-ին, նաև իր խորհրդով, ամբողջական կընդունվի։

Արցախի ԱԺ-ի այս նախաձեռնությանը պետք է օժանդակել և օգնել, որ տեղեկատվական դաշտում կարողանանք մեր շեշտադրումներն անել։

Հուսամ` փետրվարի 13-ի խորհրդով և Միացում շարժման 34-րդ տարեդարձը կամրագրվի համայն հայության միասնությանը միտված գործողություններով",- գրել է Պողոսյանը։


 


 


 

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ մահացել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար