Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել բազմազավակ ընտանիքի Ղարաբաղում
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի բազմազավակ ընտանիքին հասցեական մարդասիրական օգնության առաքումն ու փոխանցումը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները կարիքավոր բազմազավակ ընտանիքին են փոխանցել, որը բաղկացած է 7 հոգուց, ջերմ իրեր, հագուստ մեծահասակների եւ երեխաների համար, մանկական խաղալիքներ, կենցաղային իրեր, դեղորայք եւ մթերային հավաքածուներ:
«Այսօր հասցեական մարդասիրական ակցիա է իրականացվել Ստեփանակերտ քաղաքում՝ Հադրութի շրջանից, Հադրութ քաղաքից փախստականների համար։ Յոթ հոգուց բաղկացած ընտանիք, ամուսին, կին եւ հինգ դուստր: Ամենափոքր Սոֆին 5 ամիս է: Տրվել են տաք վերմակներ, կոշիկներ, ինչպես նաև տրվել է հագուստ։ Հաջորդ շաբաթ ծրագրվում է մարդասիրական ակցիա Մարդակերտի շրջանում՝ Չանխաթակ բնակավայրում, բազմազավակ ընտանիքների եւ վերաբնակիչների ընտանիքների համար վերմակներ եւ կոշիկներ տրամադրելու համար», - պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կուդրինը:
Ընթացիկ տարվա սկզբից ավելի քան 50 ընտանիք հասցեական մարդասիրական օգնություն է ստացել ռուս խաղաղապահների կողմից: Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն անհատապես մոտենում են հասցեական օգնության անցկացմանը: Բնակիչներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հագուստ եւ կոշիկ երեխաների եւ մեծահասակների համար, լվացքի փոշիներ, սննդի պատրաստման գազային այրիչներ, խոհանոցային գույք, մթերային հավաքածուներ, անկողնային սպիտակեղենի Կոմպլեկտներ, բարձեր, վերմակներ, անձնական հիգիենայի պարագաներ, մանկական խաղալիքներ, ինչպես նաեւ անհատական բժշկական դեղատուն:
Ռուս խաղաղապահները, համաձայն 2020 թ. նորեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացում Ղարաբաղում: