20.04.2025
Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի ագրեսիայի վերաբերյալ մտավախություններն անհիմն են. Զաս
prev Նախորդ նորություն

Վրաստանի հայ համայնքը վրդովված է հաշմանդամի նկատմամբ ոստիկանների բռնությամբ

Վրաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ և «Րաֆֆի» ուսանողական միությունն անցած կիրակի բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի ՆԳՆ շենքի առջև: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել Է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, փոխանցում է EADaily-ն։


Ակցիայի մասնակիցները բողոքում էին հանրապետության իրավապահ մարմինների կողմից հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ բռնության վերջին դեպքի դեմ։


«Մի քանի օր առաջ հրապարակվել էր մի տեսանյութ, որը մեծ վրդովմունք էր առաջացրել հասարակության մեջ ։ Տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես է երիտասարդը ֆիզիկական բռնության ենթարկվում իրավապահ մարմինների կողմից: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ բռնության ենթարկված երիտասարդը հաշմանդամ է։ Մենք ակտիվորեն հետևում ենք այդ իրադարձությունների զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որպեսզի տարիների ընթացքում ոստիկանության նկատմամբ ձևավորված հասարակության վստահությունը, չկորչի», — ասված է հայտարարության մեջ:


Նշվում է, նաև, որ տեղի ունեցածի հետ կապված Վրաստանի տարբեր քաղաքներում ցույցեր են ընթանում՝ «ոչ ոստիկանությանը» խորագրով:

Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբը գնում է «Մետաքսի ճանապարհ»-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար