20.04.2025
Պատերազմից հետո Ադրբեջանի բանակում 110 զոհ է գրանցվել
prev Նախորդ նորություն

ՌԴ խաղաղապահներն ապահովեցին ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարասի վանք

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են անվտանգ այցելություններ հայաստանցի ուխտավորներին, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի հնագույն վանական համալիրներից մեկը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


Ռուս խաղաղապահները մասնակցել են համալիրի տուրիստական այցին, որտեղ պատմել են վանքի ստեղծման եւ գոյության պատմությունը: Շրջայցի ընթացքում զինծառայողները եղել են համալիրի բոլոր տաճարներում, վանքի ներսում, դրսում և վերևից շրջել են ամրոցի պարիսպներով:


Ամարասի վանքը հիմնադրվել է IV դ. սկզբին, հանդիսանում է նաև վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկը և գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի տարածքում։ Միջնադարյան Հայաստանում վանական համալիրը ունեցել է հայտնի կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ։


 

Կորոնավիրուսն Արցախում. մեկ օրում հիվանդության 33 նոր դեպք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար