8.01.2026
Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը. Զախարովա
prev Նախորդ նորություն

Տնտեսություն, անվտանգություն և կայունություն. Ղարիբաշվիլին ընդունել է Թուրքիայի դեսանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հետ։ Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը, հայտնում է 1tv.ge-ն:


Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Կողմերի միջև քննարկվելիք հիմնական հարցերից էր թուրքական շուկայի բացումը և բարձրորակ GMP ստանդարտ դեղամիջոցների ներդրումը, ինչը զգալիորեն կնվազեցնի դեղերի գները Վրաստանում։


Ընդգծվել է, որ առկա տարածաշրջանային նախագծերը Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ ռազմավարական համագործակցության, կայուն զարգացման և վստահելի գործընկերության վառ օրինակ են, որն իր հերթին երկրներին կբերի ավելի տնտեսական անկախություն, անվտանգություն և կայունություն։


Վարչապետը նշել է, որ հարեւան երկրների հետ արդյունավետ տարածաշրջանային համագործակցությունը անվտանգության, կայունության և կայուն զարգացման ճանապարհն է։ Պատրաստակամություն է հայտնվել հետագա խորացնելու համագործակցությունը, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում։ Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստին։


Բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացմանն ուղղված հետագա քայլերին։ Նշվեց, որ համատեղ ջանքերը մեծ նշանակություն ունեն համաշխարհային համաճարակի մարտահրավերների հաղթահարման գործում, և հույս հայտնվեց, որ համաճարակի դեմ Վրաստանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը կմնա օրակարգում։


Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։


Կառավարության ղեկավարն ընդգծել է դեսպանի նշանակալի ներդրումը երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Սպառնալիք են առողջությանը. Պետդումայում Զասի հետ քննարկել են ԱՄՆ բիոլաբորատորիաների խնդիրը
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ