25.11.2024
ՌԴ-ն Թուրքիայից «բացատրություն» է պահանջել Էրդողանի օգնականի հայտարարությունների համար
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։


«Թուրքիան և Հայաստանն իսկապես նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին։ Ռուսաստանը օգնել է, որպեսզի նման պայմանավորվածություն ձեռք բերվի, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն ընթանում է Մոսկվայում։ Մեր դերը կայանում է նրանում, որպեսզի օգնենք ուղիղ երկխոսություն հաստատել, հուսով եմ, որ դա հաջող կլինի», - ասել է Լավրովը։


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ տեղի կունենա նրանց առաջին հանդիպումը:


Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանն է: