25.11.2024
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն
prev Նախորդ նորություն

Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները

Մոսկվայում 13 տարի անց կայացած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ավարտվել են, դրանք տեւել են մեկուկես ժամ:


Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։


Նշվում է, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը հայկական խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ տեւել է 1,5 ժամ:


Հայաստանի և Թուրիքիայի հատուկ բանագնացների հանդիպման նախօրեին ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ:


Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նրանք մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:


Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն։ «Մեր դերը կայանում է նրանում, որպեսզի օգնենք ուղիղ երկխոսություն հաստատել, հուսով եմ, որ դա հաջող կլինի», - ասել է Լավրովը։