Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստանում ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները: Այս մասին Չավուշօղլուն հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում: «Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկեցինք տարածաշրջանային վերջին զարգացումները: Շարունակելու ենք համատեղ աշխատանքը»,- գրել է նա: