18.06.2025
Ալեն Սիմոնյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին
22.11.2021
Ալեն Սիմոնյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Այս մասին հայտնում է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության մամուլի ծառայությունը։ VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 25-26-ը Տավրիդյան պալատում տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Նոյեմբերի 25-ին տեղի կունենան ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների նիստերը, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության եւ տնտեսության ու ֆինանսների հարցերի մշտական հանձնաժողովները: Խորհրդարանականներն ու փորձագետները կքննարկեն տվյալ ոլորտներում մոդելային օրինագծերի վրա աշխատանքի ընթացքը եւ հերթական ժամանակաշրջանում Անկախ պետությունների համագործակցությունում մոդելային օրինաստեղծ գործունեության հեռանկարային ծրագրում ընդգրկելու առաջարկները: Նոյեմբերի 26-ին Տավրիկյան պալատում տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի հիսուն-երրորդ լիագումար նիստը.խորհրդարանականները կքննարկեն վեհաժողովի մշակած մոդելային օրինագծերը, որպեսզի հետագայում դրանք օգտագործեն Համագործակցության երկրների ազգային օրենսդրություններում: