2.10.2024
Արցախում կորոնավիրուսի 154 նոր դեպք է արձանագրվել. 2 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ-ն միաձայն ընդունեց «ԱՀ բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Արցախի Ազգային ժողովը փետրվարի 18-ի նիստում միաձայն ընդունել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը:


«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված էին առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարությունը: Քվեարկության է դրվել «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը և ընդունվել 30 կողմ ձայնով։


Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Այն ևս ընդունվել է 30 կողմ ձայնով։


VERELQ-ը հիշեցնում է, որ օրինագիծը սահմանում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։


 


 

Սպասվում է Ալիևի այցը Մոսկվա
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին