ԵՏՀ-ում բիզնեսի հետ քննարկել են ծառայությունների միութենական շուկայում մրցակցության հարցեր
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության հարցերով նիստում քննարկվել է փորձարկման լաբորատորիաների և համապատասխանության գնահատման մարմինների ծառայություններին սպառողների հավասար և ոչ արգել հասանելիության ապահովման թեման: Միջոցառումը տեղի է ունեցել առցանց ձեւաչափով։
Դրան մասնակցել են ԵՏՀ մրցակցության և տեխնիկական կարգավորման հարցերով բլոկների փորձագետներ, պետական մարմինների, ներառյալ հավատարմագրման մարմինների և Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ:
Նիստի մասնակիցները քննարկել են փորձարկման լաբորատորիաների և համապատասխանության գնահատման մարմինների ծառայությունների շուկաներում մրցակցության կանոնների խախտումների կանխման հանձնաժողովի լիազորություններին առնչվող հարցեր, քննարկել նաև հանձնաժողովի կողմից այդ շուկաներում մրցակցության վիճակի ուսումնասիրության արդյունքները:
Հարցերի մի մասը վերաբերում է ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում ընդգրկվելու համար Միության պետությունների կողմից լրացուցիչ չափորոշիչների սահմանման խնդիրներին, սննդի արդյունաբերության հետազոտական լաբորատորիաների ծառայությունների գնային դեմպինգին և այլն: Հանձնաժողովի փորձագետների պատասխանները շուտով կտեղադրվեն ԵՏՀ պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Հանրային ընդունարանի թեմատիկ նիստերը կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության հարցերով բլոկը: Դրանք անցկացվում են բիզնեսի հետ "կենդանի" երկխոսության ձեւով եւ նպաստում են այդ թվում Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացմանը մինչեւ 2025 թվականը:
Այս տարի հանրային ընդունարանի նիստերում նախատեսվում է շեշտը դնել միության անդրսահմանային շուկաներում հավասար եւ անարգել մուտքի ապահովման վրա: Հիմնական խնդիրներից է բարձրացնել բիզնեսի իրազեկվածությունը ԵՏՀ գործունեության մասին և գործարարների կողմից ԵԱՏՄ առավելությունների լիարժեք օգտագործումը:
Հանձնաժողովը գործարարներին խնդրում է հերթական նիստերում քննարկման համար առաջարկել իրենց հետաքրքրող թեմաները։
Տեղեկանք
2021 թվականին հանրային ընդունարանների նիստերը նվիրված էին, օրինակ, պետական գնումների հարցերին, Հանձնաժողովի կողմից տեղեկատվական նոր ռեսուրսի ներդրմանը՝ ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ապրանքների ռեեստրի և այլ թեմաների: