Դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները "ստուգել են ժամերը" երկկողմ առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային ուղիներում երկու երկրների ջանքերի համակարգումը, ներառյալ Անդրկովկասում իրադրության հետագա կայունացումը: Քննարկվել է Բոսնիական կարգավորմանն աջակցելու նպատակով համատեղ քայլերի հնարավորությունը։ Մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի՝ Սիրիայի, Լիբիայի, Ուկրաինայի վերաբերյալ։