Պուտինը և Ալիևը փետրվարի 22-ին դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 22-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացումը:
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
"Փետրվարի 20-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները, որը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում: Նախատեսվում է քննարկել քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը", - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կքննարկվեն 2020թ. նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ջանքերը:
"Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները դուրս է բերում դաշնակցային մակարդակի", - նշվում է հաղորդագրության մեջ: