25.11.2024
Մարտունու շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
prev Նախորդ նորություն

Պուտինը որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին, հայտնում է EADaily-ն։


Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան։ Նա հավելել է, որ Ռուսաստանը ձգտելու է ապառազմականացնել Ուկրաինան և թույլ չի տա այնտեղ միջուկային զենք տեղակայել։


Հանգամանքները պահանջում են Ռուսաստանից վճռական գործողություններ, ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ կարևոր է համարում, որ Ուկրաինայի բոլոր ժողովուրդները կարողանան օգտվել ինքնորոշման իրավունքից։


«Ռուսաստանի Դաշնության գործողությունները կապված են ոչ թե Ուկրաինայի շահերը ոտնահարելու, այլ Ուկրաինան պատանդ վերցրածներից իրեն իսկ պաշտպանելու հետ», - ասել է ՌԴ նախագահը։


Իրավիճակին դրսից միջամտելու դեպքում Ռուսաստանն անմիջապես կպատասխանի, հավելել է Վլադիմիր Պուտինը։


Նա նաև վստահություն է հայտնել, որ ռուս զինծառայողները պրոֆեսիոնալ և խիզախորեն կկատարեն իրենց պարտքը։