25.11.2024
Պուտինը որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
prev Նախորդ նորություն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածներին հարվածներ հասցնելու մասին

Ռուս զինվորականները  ռազմական հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին. այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Interfax-ը։


«Գերճշգրիտ սպառազինության հարվածներով խոցվում են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները, Ուկրաինայի Զինված ուժերի ավիացիան», - նշում է գործակալությունը։


Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի քաղաքների ուղղությամբ հրթիռային օդային կամ հրետանային հարված չի հասցնում։ «Խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում», - հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում տիրող իրավիճակի հետ կապված հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։


«Դրա նպատակն է պաշտպանել մարդկանց, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են ոտնձգությունների և ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից: Եվ դրա համար մենք կձգտենք Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապաազգայնացմանը: Ինչպես նաև պատասխանատվության կենթարկենք նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ»,- իր ուղերձում ասել է Պուտինը։


Նա նաև հավելել էր, որ ՌԴ ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան.


«Մենք չենք պատրաստվում որևէ մեկին ուժով որևէ բան պարտադրել», - ասել է Պուտինը։