27.09.2026
«Բեթհովենը սարերում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան Հայաստանում
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն:


Այցի շրջանակում մասնավորապես նախատեսվում է նախագահ Սարգսյանի հանդիպումը Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:


Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաև՝ տարածաշրջանային իրադարձությունների համապատկերում:


Դոհայի միջազգային օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել են Կատարի պետնախարար Համադ բեն Աբդուլազիզ Ալ Քուվարին, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանը կմասնակցի «3+3» ձևաչափով նախնական հանդիպմանը. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան