4.04.2026
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
prev Նախորդ նորություն

Հայաստանը կմասնակցի «3+3» ձևաչափով նախնական հանդիպմանը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով "3+3" ձեւաչափով նախնական հանդիպմանը: Այս մասին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մենք բազմիցս նշել ենք, որ կարող ենք շահագրգռված լինել «3+3» ձևաչափով, եթե այդ ձևաչափը չի կրկնօրինակի այլ հարթակներում մեր կողմից քննարկվող հարցերը։ Մենք այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսական կողմի հետ, և ազդանշան ենք ստացել, որ իրենք էլ են կիսում այդ տեսակետը։


Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում դեկտեմբերի 10-ին տեղի կունենա նախնական հանդիպում «3+3» կամ «3+2» ձևաչափով, որին Հայաստանը կմասնակցի արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով՝ սահմանված ձևաչափին համապատասխան։ Այս նախնական նիստում կքննարկվեն հետագա անելիքները։ Շարունակությունը կախված կլինի այդ քննարկումների արդյունքներից», - ասել է վարչապետը։

ՊՆ-ն հայտնել է ծառայակցի կրակոցից ժամկետային զինծառայողի վիրավորվելու մասին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար