24.11.2024
Փորձագետը երևանյան դեպքերի մասին. Ռուսամետ Հայաստանը՝ ոսկոր է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կոկորդում
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը խիստ դատապարտում է զինված հարձակումը Երևանում

Ռուսաստանը խիստ դատապարտում է Երևանում պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակումը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, անընդունելի են նման կարգի «քրեական դրսևորումները», որոնք սպառնում են երկրի քաղաքացիներին:

«Մենք աջակցում ենք հայաստանյան իշխանությունների ձեռնարկած քայլերը, որոնք ուղղված են պատանդների ազատ արձակմանը, ինչպես նաև անհապաղ հետաքննության անցկացմանն ու մեղավորների պատժելուն», — հավելել է ռուս պաշտոնյան: