Մենք ունենք մեկ թշնամի՝ թուրքը, որին օգնում է նրա եղբայր Նիկոլ Փաշինյանը. Տոնոյան
Մենք ունենք մեկ թշնամի՝ թուրքը, որին օգնում է նրա եղբայր Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող «Ազատագրական շարժման» հերթական հավաքի ժամանակ ասաց "5165 շարժման" ներկայացուցիչ Կարին Տոնոյանը։
Նրա խոսքով, հարկավոր է նրանցից ազատվել, իսկ դա անել հնարավոր է միայն միասին.
"Եթե որևէ քաղաքական ուժ կարողանար դա մենակ անել, ուրեմն վաղուց արած կլիներ: Մենք միաբան չենք, դրա հետևանքով ամեն օր կորցնում ենք: Պատասխանատու հայտարարում եմ՝ հանդիպելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք կօգնեն միասին ազատվել այս չարիքից»,- հայտարարեց Տոնոյանը:
Հիշեցնենք, շարժման պահանջներից է ՝ կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: