1.01.2026
Կաշառքով վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար 37 անձի մեղադրանք է առաջադրվել
prev Նախորդ նորություն

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։


Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել:


Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:


Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն:


 


 


 

Մենք ունենք մեկ թշնամի՝ թուրքը, որին օգնում է նրա եղբայր Նիկոլ Փաշինյանը. Տոնոյան
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ