8.06.2025
ԱԱԾ. Ինտենսիվ բանակցությունները զինված խմբի անդամների հետ շարունակում են
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյան. Տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարևոր գործոններից են ԼՂՀ ԶՈՒ-երը

Տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարևոր գործոններից մեկն են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը: Այս մասին «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

«Նոր պատերազմի հավանականությունը մի շարք գործոններից է կախված: Գլխավորներն են ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունն ու միջազգային հանրության հստակ դիրքորոշումը հակամարտության ուժային տարբերակով կարգավորման անընդունելիության վերաբերյալ», -ասել է Արցախի նախագահը:

Բակո Սահակյանը նաև նշել է, որ լայնամասշտաբ ու երկարատև պատերազմը կդառնա ավելի մասշտաբային այլ պատերազմների կատալիզատոր ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամբողջ աշխարհում:
Մամուլի տեսություն․ Սերժ Սարգսյանը ուժայիններին հրահանգել է համոզել, եթե ոչ՝ հյուծել ահաբեկիչներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին