ԱԱԾ. Ինտենսիվ բանակցությունները զինված խմբի անդամների հետ շարունակում են

Այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով: Այս մասին ասված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, և ունեն բավարար ներուժ և կարողություններ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ և արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը:

Հիշեցնենք, արդեն երկրորդ օրն է Ժիրայր Սեֆիլյանի համակիրները պահում են ՊՊԾ գնդի տարածքը, ինչպես նաև ոստիկան-պատանդների:Առավոտյան «Նոր Հայաստան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ տեղեկատվություն ունեն, որ իրավապահները պատրաստվում են գրոհել և հենց այդ նպատակով են անջատել «Սասնա ծռերի» անդամների հեռախոսահամարները: Սակայն ավելի ուշ «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ բանակցությունները ԱԱԾ հետ շարունակվում են, իրենք պատրաստվում են ԱԱԾ հնչեցրած պահանջ-առաջարկին պատասխանել ժամը 19,00-ին:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...